Ոստիկանության Ստեփանավանի բաժնում օգոստոսի 2-ին հաղորդում է ստացվել, որ Յաղդան գյուղում դանակահարություն է կատարվել:

Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը հիվանդանոցից ևս հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի, գոտկային շրջանի ծակած, կտրած չորս չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Լուսինե Գ.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է տանը' նախկին ամուսնու կողմից դանակահարվելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կամավոր բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Խաչիկ Խ.-ն և հայտնել, որ օգոստոսի 1-ին Յաղդան գյուղում բնակվող նախկին կնոջ՝ Լուսինե Գ.-ի տանը, խանդի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Հանցագործության գործիք դանակը վերցվել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: