Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել: ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: «100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում զենքի մատակարարումն ընթացքի մեջ է»,-ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանը նաև շեշտեց, որ Հայաստանը զենք է ձեռք բերում ոչ միայն ՀԱՊԿ անդամ, այլ նաև այլ երկրներից:

Նախարարը մանրամասներ փոխանցեց ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ ունեցած զրույցից: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը և ՌԴ պաշտպանության փոխնախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական և ռազմաքաղաքական հարցեր: