Հայաստանում օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-8-ը՝ հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-4-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և երեկոյան ժամերին, 5-8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: