ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով oգոստոսի 3-ին նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Ռոստոմյանի հրամանով՝ Սյունքի մարզային փրկարարական վարչության պետ է նշանակվել պահեզտազորի փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը: Նախարարի հրամանով ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ է նշանակվել Կարեն Աբգարյանը. նրան շնորհվել է փրկարար ծառայության գնդապետի կոչում:

Գնդապետի ուսադիրներ են հանձնվել նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Բադալյանին:

Նախարարի այլ հրամաններով՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊՎ մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ Արտակ Մարտիրոսյանին և Արարատի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Հայրապետ Սարգսյանին շնորհվել է փոխգնդապետի, իսկ Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ հրամանատար-բաժնի պետի տեղակակալ Գառնիկ Պապոյանին՝ մայորի կոչումներ:

Նոր նշանակում է եղել նաև Շիրակի մարզային փրկարարական վարչությունում՝ Էդվարդ Սարոյանը նշանակվել է Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար: