Իրանը հուսով Է, որ ԱՄՆ-ը կանսա միջազգային հանրակցությանը եւ կուղղի իր սխալ՝ դուրս գալով միջուկային գործարքից. Թեհրանն այսուհետեւ Էլ կատարելու Է դա: Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ, որը Սինգապուրում կայացել Է ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում:

«Համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ինչպես նաեւ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ սպառնալիքները խախտում են ՄԱԿ-ի համապատասխան որոշումները, բախվել են բոլոր կողմերի անհամաձայնությանը: Մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմը կկարողանա անսալ միջազգային հանրակցության կոչին եւ կուղղի իր սխալ գործողությունները»,-հայտարարել Է Զարիֆը, որի խոսքը մեջբերված Է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: Զարիֆն ընդգծել Է, որ Իրանը պատրաստ Է հետագայում Էլ կատարել համաձայնագիրը եւ դրա համար ջանքեր գործադրել համաձայնագրի մյուս մասնակիցների, այդ թվում՝ Չինաստանի եւ եվրոպական երկրների հետ միասին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: