Ճանաչողական այցով Գավառ քաղաքի մշակութային միշարք հաստատություններում եղավ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նրան ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Նախարարի առաջին կանգառը Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում էր: Նա ծանոթացավ արդիականացված թատրոնի շենքային պայմաններին եւ հնարավորություններին: Նախարարը եւ մարզպետը զրուցեցին թատրոնի տնօրենի եւ դերասանական անձնակազմի հետ, որոնք բարձրաստիճան հյուրերին ներկայացրին թատրոնի անցած ավելի քան մեկդարյա ճանապարհը, խոսեցին իրենց առաջիկա ծրագրերի եւ մտահոգող խնդիրների մասին: