ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 4-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: Այս մասին ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

Նիստը նվիրված է եղել զինված ուժերի ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի առավել բարձրացման, համալրման ու զարգացման ուղիների քննարկմանը:

«Նիստի ընթացքում ներկայացված զեկույցներում անդրադարձ է կատարվել զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, իրականացված և ընթացիկ միջոցառումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրությունում: