ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել է, որ Սինգապուրում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառման ժամանակ, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարարին է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Կիմ Չեն Ընին: «Այսօր ես հնարավորություն ունեի զրուցելու ԿԺԴՀ իմ գործընկերոջ հետ: Մեր միջև ծավալվեց կարճ, հարգալից խոսակցություն: Մեր պատվիրակությունը նաև հնարավորություն ունեցավ փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխան նամակը Կիմ Չեն Ընին»,- ՏԱՍՍ-ը հայտնում է, որ օգոստոսի 4-ին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Պոմպեոն:

Առաջնորդների միջև շարունակվող նամակագրությունը զարգացումն է հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն առաջին պատմական հանդիպման և ուղղված է պարտավորությունների կատարմանը, որոնք կողմերը ստանձնել են ամերիկա-հյուսիսկորեական համատեղ հայտարարության շրջանակներում: