Օրերս Բարձրագույն դատական խորհուրդը «Դատական օրենսգրքի» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն փակ գաղտնի քվեարկությամբ որոշեց սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին։

Կարծիք կա, որ ԲԴԽ-ի կողմից ընտրված դատավորներից որոշները սնանկության հետ կապված գործերին քիչ են առնչվել, ինչն էլ 

 

Այս որոշումը դժգոհությունների տեղիք է տվել չընտրված դատավորների շրջանում։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետորսյանն ասաց, որ իր գործընկերոջ՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ ԲԴԽ գրավոր հարցում են ուղարկել և խնդրել տրամադրել որոշման օրինակը։

«Այս պահին փաստաբանի միջոցով կոլեգայիս հետ գրավոր հարցում ենք կատարել ԲԴԽ-ին։ Որոշումն ուսումնասիրելուց, քննարկելուց հետո կհասկանանք՝ օրենքով է որոշումը պատճառաբանված և ինչքանով է իրատեսական դրա բողոքարկումը գործող օրենսդրության շրջանակներում»,-ասաց Պետրոսյնաը։

Նշենք, որ Հայաստանում սնանկության գործերով դատարան ստեղծվելու միտքը դեռևս 2017 թվականից քննարկվում էր։ Այդ դատարանը քննելու է սնանկության ճանաչման հարցերը։ Դրանով օրենքը սահմանում է կազմակերպությունների հիմունքներն ու դատական իշխանության գործառնությունները։