Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Ավագյանը ազատվել է կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արթուր Ավագյանին ազատել կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է որոշման մեջ: