«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ԱԻՆ-ը երեկ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեռ հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ են անցկացվել Երեւանում գործող 23 գազալցակայաններում: Գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց պարզելու արդյոք վերացվել են թերությունները, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ:

Ըստ ԱԻՆ-ի՝ արգելվել է հետեւյալ ԱԳԼՃԿ-ների շահագործումը:

«ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ,

Դավիթաշեն 3-րդ թաղ,

19/2 «Արտ Թամ» ԱԳԼՃԿ,

Արտաշատի խճ. 103/2 «Լիլ Սթար» ԱԳԼՃԿ,

Նորագավիթ 1-ին փ. «Մուլտի գազ» ԱԳԼՃԿ,

Գյուրջյան փողոցին հարող տարածք «Կելլի եւ Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ,

Շիրազի փող. 43 «Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ,

Լուկաշինի խճ. 5 «Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ,

Տիչինայի 140 «Պոդո առաջին» ԱԳԼՃԿ,

Արին Բերդի 2-րդ նրբ.7/2 «Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ,

Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ «Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ,

Սասնա Ծռեր 1/5 «Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ,

Գրիբոյեդով 48 «Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ,

Սասունցի Դավիթ փող. 87

Նշենք, որ այս ընկերությունները պատահական անձանց չեն պատկանում:

Օրինակ՝ «Մուլտի գազ»-ը պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, «Ավտոստոպ» ՍՊԸ-ն՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, իսկ ՍՊԸ-ն հիմնադրել է նրա որդին՝ Դավիթ Սեդրակյանը, «Արտ թամ» ընկերությունն էլ պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին՝ նրա նոտար դուստրը՝ Աննա Աբրահամյանը, 50 տոկոս բաժնեմաս ունի այնտեղ:«Օկտան ԴՊ»-ն էլ պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի ընտանիքին, «Պոդո առաջին» ՍՊԸ սեփականատերն էլ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն է»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: