Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետև հնարավորություն չեն ունենա նիստերի դահլիճին հարող միջանցքում անցկացնել հարցազրույցներ պաշտոնյաների հետ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։Այս մասին այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Շենքի պահպանության ռեժիմն օրենքով չի որոշվում, դա որոշում է անվտանգության ծառայությունը։ Հատուկ քննարկումից հետո այդպիսի որոշում է կայացվել»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել նիստերի դահլիճ և հարցազրույցներ անցկացնել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ։