Քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում ծառայությունում տեղի է ունեցել հերթական ուսումնամեթոդական դասընթացը՝ նախատեսված օպերատիվ աշխատակիցների համար:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, դասընթացն անցկացրել է ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը:

Դասընթացի ծրագրով քննարկվել են մշտադիտարկման այնպիսի հարցեր, ինչպիսիք են առօրյա և ընթացիկ աշխատանքները կարգավորելու առանձնահատկությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը: Քրեակատարողական ծառայությունում պարբերաբար իրականացվող դասընթացների նպատակն է բարելավել օպերատիվ ծառայության աշխատակիցների մասնագիտական գիտելիքները, ամրապնդել և հմտացնել աշխատանքային կարողությունները: