Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:
Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:
Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:
Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից։
Աղբյուրը՝ qahana.am
Այսօր Խաղողօրհնեք է. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը
10:34 - 12.Օգոստոս.2018
Առաջարկում ենք նաև
08/09/23 10:59
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սրբուհի Կույս Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը
17/09/17 10:31
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը
26/12/22 16:10
Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը
12/04/20 10:24
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը. Ուղիղ
03/03/19 12:05
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը
Ամենադիտված
Լրահոս
14:40
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
13:40
Հայաստանին ու Ադրբեջանին կոչ եմ անում օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից. Ստոլտենբերգ
13:20
Երևանի տնկարանային տնտեսությունը առաջիկայում կհամալրվի 40 հազար վայրագ և արդեն պատվաստված փոքր տնկիներով
13:14
ՈՒՂԻՂ. Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նախարարը հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով
12:15
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների մասին վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
11:00
Լյուքս դասի տիեզերական ճամփորդություններով զբաղվող ընկերությունը ուղևորներին կես միլիոն դոլարանոց ուտեստ կառաջարկի
23:40
«Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ բացվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի հարթաքանդակը
09:53
«Սուրենը երազներում պատվիրել է՝ մորս ասեք, թող մեջքն ուղղի, թող լաց չլինի. փորձում եմ այդպես ապրել». Սուրեն Եսայանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրո...
09:43
Բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում բնակվող 181 ընտանիքի. «Փաստ»
08:45
«Սա Հայաստանին, հայ ժողովրդին սիրաշահելու, հույսեր ներշնչելու, հակառուսականությունն ավելի գեղեցիկ փաթեթավորելու և ներկայացնելու համար է». «Փաստ»
08:00
Բնապահպանական կառավարման արդիականացման ի՞նչ նոր համակարգեր են առաջիկա ամիսներին տեղադրվելու ԶՊՄԿ-ում. «Փաստ»
14:06
Քաղաքապետարանի՝ կոռուպցիոն գործով երեկ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է՝ երկու ամսով
11:41
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ
11:00
Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը
10:39
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները քաղաքացու մարզակոշիկների միջից հայտնաբերել են 20 փաթեթ՝ տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներով
10:20
Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. Մոսկվայի ժամանակով գործող շրջաններում բացվել են ընտրատեղամասեր
09:15
«Հրապարակ». Չորսուկես ժամ քննարկել են մի պաշտոնի հարց. Փաշինյանի եւ նրա կնոջ հետ մտերմությունը իր դերը խաղացել է