Օգոստոսի 12-ին, ժամը 07:05-ին Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում քաղաքացու որորնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 07:35-ին փրկարարները «Ջուխտակ վանք»-ի մոտակայքում անվնաս գտել են Ռ. Մ.-ին (1997թ.):

Օգոստոսի 11-ին, ժամը 20:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է մոլորվել Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից:

Ժամը 01:22-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: