Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այսօր առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են հարկային մարմնի աշխատանքից, մասնավորապես՝ ստուգումներից։ 

«Ամեն ինչ անում են, որ տուգանեն»,- ասում են առևտրականները։

 

 Արտաշատի առևտրականների հետ հանդիպման էր եկել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Վերջինս լսելով առևտրականներին և նրանց բողոքները՝ վստահեցրեց, որ օրենսդրության շրջանակում կմեղմացնեն վարչարարությունը, մինչև որոշում կկայացնեն ծառայողական քննության արդյունքներով:

Նշելով, որ սեպտեմբերին Հարկային օրենսգրքում փոփոխություններ կարվեն։ 

«Ձեր բողոքը լսելի է, բայց Ձեր բողոքի հիման վրա որոշում կայացնելը ապօրինություն կլինի։ Մենք տեսնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր կան։ Մենք բողոքների հիման վրա ծառայողական քննություն կանցկացնենք եւ որոշում կկայացնենք: Մինչև այդ, կխնդրեմ, որ այստեղ թեթևացնեն վարչարարությունը: Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք: Ցանկացած ահազանգի դեպքում զանգահարեք ինձ կամ պարոն Մաշադյանին»,- ասաց Դավիթ Անանյանը հավելելով, որ առևտրակնների բողոքը տրամաբանական է, բայց շատ հաճախ տրամաբությունն ու օրենսդրությունը չեն համընկնում։

Առևտրականներն ու ՊԵԿ նախագահը գնացին առանձին քննարկման։