Իսպանիայում ավելի քան 130 մարդ է տուժել Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) համերգի ժամանակ փայտյա կառուցվածքի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Faro de Vigo հրատարակությունը:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան համերգներից մեկի ժամանակ, որն անցկացվում էր O Marisquiրo փառատոնի շրջանակներում: Փայտյա հարթակը չի դիմացել հանդիսականների քաշին եւ փլվել է, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ ջուրն են ընկել: Նշվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից չորսի վիճակը գնահատվում է ծանր: 

 

Պատահարի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: