Մենք ստորագրել ենք և գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կիրառված կալանքը իրավաչափ չէ և երկրոդ նախագահի խափանման միջոցը պետք է փոխվի և կալանքից դուրս գա։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Մարտի 1-ից չեմ ցանկանում խոսել։ Այսօր խոսում ենք նրանից, որ երկրորդ նախագահի կալանքի հիմնավորումը, առնվազն, տարակուսելի է։ Իսկ 45 պատգամավորի ստորագրելուն շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետև չտեսնված բան է, որ նախկին նախագահներին կալանավորում են։ Հրավիրում են վկա, հետո կես ժամվա մեջ ասում են՝ մեղադրյալ ես։ Կես ժամվա մեջ այդ ի՞նչ հանգամանք առաջացավ, որ չգիտեին կես ժամ առաջ»,- ասաց Շարմազանովը։

 

Անդրադառնալով հարցին՝ արդյոք սա քաղաքական հետապնդում է ԱԺ փոխնախագահն ասաց․

«Միգուցե իրավապահները շտապում են, միգուցե իարավապահների մի մասը ցանկանում է դուր գալ նոր իշխանություններին, բայց, որ նախկին իշխանությունների նկատմամբ ակնհայտ է քաղաքական միտումը և անձնական միտումը, մեկը կարող է ասել վենդետա, մյուսը՝ վրեժխնդրություն, բայց դա ակնհայտ է։ Ընկալումների մեջ կարող ենք տարբեր լինել: Փառք Աստծո, մենք դեռ ապրում ենք ժողովրդավար Հայաստանում և դեռ կան գործիչներ, ովքեր հանդգնում են իշխանություններից տարբեր կարծիքներ ասել»։