«Էրեբունի Պլազայի» դիմաց ընթանում է «Պրիվետ Ռոբ» բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

Ակցիան իրականցնում են մի խումբ ակտիվիստներ, ովքեր փորձում են բարձրանալ վերև սակայն նրանց չեն թույլատրում՝ պատճառաբանելով, որ կարող են բարձրանալ միայն լրագրողները։

Ակցիայի մասնակիցները պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը սկսելու ժամանակ վանկարկել «Պրիվետ Ռոբ»։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12․00-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է հանդես գալ մամլո ասուլիսով։