«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը փախուստի փորձ է կատարել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ օգոստոսի 14-ին գիշերը ժամը 3-ին կալանավորված անձը կոտրել է խցի դուռը, վնասել է սննդի համար նախատեսված դռնակը, որից հետո դուրս է եկել մասնաշենք , սակայն ՔԿՀ-ի աշխատակիցների ուժերով իրավիճակը կարգավորվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: