Արդեն հայտնի է, որ ՍԴ-ն որոշել է անփոփոխ թողնել ԿԸՀ-ի փետրվարի 25-ի հրապարակած որոշումը:

Այս որոշումը վերջնական է, գործի քննությունը՝ ավարտված և ենթակա չէ բողոքարկման:

ՀՅԴ Լիլիթ Գալստյանը ՍԴ-ի՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հայցը մերժելու փաստը բացատրեց այսպես.

«Նույնիսկ այդ որոշումը չկարդացած՝ կարող եմ ասել՝ այս դատական համակարգից՝ սկսած առաջին ատյանի դատարանից մինչև Սահմանադրական դատարան, երբեք արդար և սահմանադրական վճիռ չեմ սպասել: Այս իրականության մեջ արդար որոշում սպասել ՍԴ-ից՝ իլյուզիաների շարքից է: Կեղծ պետության կեղծ բանաձև է գործում այս պետության մեջ, և ոնց որ թե խամաճիկներից սպասել արդար որոշում, անիմաստ է»,- ասաց Լիլիթ Գալստյանը, ապա հավելեց.

«Գիտեք, նույնիսկ քաղաքականության մեջ շարունակ դու ուզում ես հուսալ, որ քո պետության մեջ ինստիտուտ պիտի փորձի աշխատել, և դու չես ուզում մինչև վերջ մեռած տեսնել այդ ինստիտուտները: Բայց սա նաև մի քայլ էր՝ մեկ անգամ ևս հասարակությանը ապացուցելու, որ մեր երկրում ամբողջական համակարգային փոփոխությունը անհրաժեշտություն է, որովհետև կառավարման այս փիլիսոփայությամբ Հայաստանն ուղղակի խեղդվում է ու էլ տեղ չունի»: