Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲԸ -ի գրասենյակում և առգրավել փաստաթղթեր։ Այս տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրուցում հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը։

«Ընկերությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում միշտ գործել է բաց և թափանցիկ, այդ թվում` ՊԵԿ-ի, հարկային մարմինների հետ համագործակցության հարցերում։ Այն ամեն տարի 3 մլրդ 300 մլն դրամի չափով հարկեր է վճարում»,-ասաց Ալոյանը։

 

Հիշեցնենք, որ խուզարկությունից հետո «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ հանդիպել և քննարկել է ընկերության գործունեության, առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոանոց դուստր ընկերությունն է, որը կոնցեսիոն համաձայնագրի համաձայն, կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցը։