Բոլորը ովքեր առնչություն ունեն «Մարտի 1-ի» գործի հետ հարցաքնվելու են։ Հարցաքնվելու է նաև Սերժ Սարգսյանը։ Այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչայանի ազատության մեջ հայտնվելուն՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ ՀՔԾ-ն չունի իրավասություն բողոքարկելու, սակայն նրանք բողոքել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ապօրինի է։

 

«Ես հուսով եմ, որ Գլխավոր դատախազությունը կբերի Վճռաբեկ բողոք և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չխոչընդոտի գործի քննությանը»,-ասաց Խաչատրյանը։