Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 19-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել և կան տեղեկություններ, որ ներսում քաղաքացի կա:

 

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Կարեն Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամամնել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարներն ու ոստիկանները նշված տան հյուրասենյակում նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, որից հետո բազմոցի վրա հայտնաբերել են տանտիրուհու՝ 62-ամյա Թերեզա Մարտիրոսյանի այրված դին:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: