«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Էլոյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք' երկու բնակարան, մեկ առանձնատուն, ավտոտնակ և հողամաս: Նրան են պատկանում նաև երկու ավտոմեքենաները' «LEXUS IS 200» և «INFINITI QX 60» մակնիշների:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա' հունիսի 15–ի դրությամբ կազմել են 117 հազար ամերիկյան դոլար: Եկամուտները նույնպես արտարժույթով են արտահայտված: Դրանք կազմել են 44 հազար 928 ԱՄՆ դոլար և ստացվել քաղաքացիաիրավական պայմանագրերից:

2008– 2012 թթ. եղել է Սան Ֆրանցիսկոյի «Մաքդոնալդ արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցի նախագծերի ղեկավարը, իսկ 2012–2018 թթ. ԱՄՆ–ում հիմնադրել և ղեկավարել է «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: