«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՆ քրեակատարողական վարչության կենցաղային ապահովման բաժնի պետ Արմեն Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
 
Նա հայտարարագրել է մեկ անշարժ և մեկ շարժական գույք` բնակարան և «MERCEDES–BENZ E 320» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա` մայիսի 29–ի դրությամբ ունեցել է երեք տարբեր արտարժույթով դրամական միջոցներ` 5 միլիոն 200 հազար դրամ, 15 հազար ամերիկյան դոլար և 1 միլիոն ռուսական ռուբլի: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 1 միլիոն 270 հազար դրամ:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: