Կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշմանը:

Կապանում համայնքի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2018-ի հոկտեմբերի 21-ին:
Գործադիրի որոշմամբ, դրանց անցկացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացվեց 3 մլն 610 հազար դրամ:

Կապանի քաղաքապետի պաշտոնից Աշոտ Հայրապետյանը հրաժարական էր տվել հուլիսին: