Առողջապահության նախարարությունն իրականացնում է թափուր հաստիքների համալրման աշխատանքներ' մեծապես կարեւորելով հանրապետության ողջ տարածքում առողջապահության համաչափ զարգացումը, ինչի նախապայմանը մարզային բուժհաստատությունները որակյալ կադրերով համալրելն է:

Առողջապահության նախարարությունը խրախուսում է մարզերում աշխատանքի անցնելու ցանկությունը' տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մշակելով սոցիալական երաշխիքների հնարավոր պայմաններ:

Հետաքրքրության դեպքում կարող եք թողնել Ձեր տվյալները կից հղումով'

https://docs.google.com/forms/d/1jZlEOixy4oskpGFS8rlX1ABbi4AKjHXfYmpBSq-VOC8/edit:

Հաջորդիվ առողջապահության նախարարության աշխատակիցները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ ներկայացնելու համագործակցության հնարավոր տարբերակները եւ թափուր հաստիքները:

Ակնկալում ենք սերտ գործակցություն: Հարցերի դեպքում զանգահարել +37410 29 75 37 հեռախոսահամարով' Լուսինե Գասպարյանին: