Օգոստոսի 25-ին, ժամը 01:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավթաշեն 2-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. է., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրի քարակույտի վրա, գազի արտահոսք չի եղել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: