ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ ՀՀ ոստիկանապետն իր գնահատականը կհնչեցնի, բայց դեռևս դատական գործ է ընթանում:

Այս մասին նա ասաց օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցում:

«Կգա ժամանակը և ես կարտահայտվեմ, կհնչեցնեմ իմ գնահատականը, բայց այժմ դատական գործ է ընթանում, և դատաքննությամբ ամեն ինչ պարզ կլինի: ՀՀ-ում արդարադատություն իրականացնում է դատական համակարգը, և ես հույս ունեմ ու վստահ եմ, որ դատարանի կողմից ճիշտ որոշումներ կլինեն: Ես պնդում եմ, որ իմ գործընկերների արյունն ու կյանքն ինձ համար թանկ են, և ես չեմ պատրաստվում որևէ կարծիքով փոխարինել այն»,- նշեց Օսիպյանը:

2016 թվականի հուլիսի 17-ից Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի կողմից պատադն էին պահվում: Նրանք վերջին պատանդներն էին և հուլիսի 23-ին նրանք նույնպես ազատ էին արձակվել: