Ուժգին փոթորկի հետևանքով Մաուիում բռնկված հրդեհների հետևանքով մի քանի տուն է այրվել: Երբ «Լեյն» փոթորիկը մոտեցել է Հավայի նահանգին, երեք տեղ հրդեհները բռնկվել են և այրել հսկայական տարածք: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Մաուիի հաղորդակցության տնօրեն Ռոդ Անտոնեն ավելի վաղ ասել էր, որ 100 տներից մարդկանց տարհանել են:

Առնվազն մեկ մարդ լուրջ այրվածքներ է ստացել, մոտավորապես 4000 տուն զրկվել են էլեկտրականությունից: Տարհանված մարդկանց թույլ են տվել վերադառնալ տներ օգոստոսի 24-ի կեսօրին: Հրդեհի առաջացման հիմնական պատճառը, սակայն, դեռ չի պարզ չէ: