«Նախարարի պաշտոնը ստանձնելիս իմ գերակա խնդիրը եղել է չարաշահումների բացառումը»:

Այս մասին այսօր, իր պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս, հայտարարեց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

 

Նրա խոսքով` այս օրերի ընթացքում մի շարք բացահայտումներ են իրականացվել, որոնք ներկայացվել են իրավապահ մարմիններին.

«Ինձ մոտ հայտնվել էին փաստաթղթեր, համաձայն որոնց` Սարյանի նկարների հետ կապված Մշակույթի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը տվել է եզրակացություն, որ Սարյանի կտավները բնօրինակ են և այնտեղ դրված էր Ռուզաննա Սարյանի ստորագրությունը՝ համապատասխան կնիքով: Կար նաև մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի` Ռուզաննա Սարյանը տեղեկացնում էր, որ կտավները ոչ միայն բնօրինակները չեն՝ կեղծ են: Ի հավելումն նշվում էր, որ իր ստորագրությունը ևս կեղծված է: Սրանից հետո մենք անմիջապես փաստաթղթերն ուղարկել ենք դատախազություն և այս պահին հարցաքննություններ են ընթանում»,- ասաց նախարարը: Նա վստահեցրեց` մամուլի այն հրապարակումներին, որտեղ չարաշահումների վերաբեր կոնկրետ թվեր և փաստեր են նշված եղել, և որոնց հնարավոր է եղել տալ իրավական ձևակերպում, իրենք հավաքագրել և ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազություն: 

Տեսանյութը՝ քիչ անց: