Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցության հարցը դիտարկելու դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին:

«Վերլուծական շրջանակներում այդպիսի քննարկումներ իսկապես տեղի ունենում, բայց այդ շրջանակներում քննարկումները իրականացվում են ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Ես բարձրաձայնեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշումը: Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Նաղդալյանը հստակեցրեց, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: «Մենք այս առումով մեր դիրքորոշումը հայտնել ենք, և այդ դիրքորոշումը երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս: այդ դիրքորոշումը հստակ բարձրաձայնվել է արտգործնախարար Մնացականյանի կողմից»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը: