ԱԺ-ում այսօր ընդունված օրինագծով որոշվել է այս տարի Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Հիշեցնենք՝ նախորդ տարի ևս 100 խմ լրացուցիչ ջրառ է իրականացվել: Կառավարությունն այն կարծիքին է, որ հավելյալ ջրառի պահանջարկը բնակլիմայական պայմանների թելադրանք է, և այսօր հնարավոր չէ առանց Սևանի ապահովել ոռոգելի տարածքների ջրով ապահովելու հարցը։ Ի դեպ՝ դեռևս ամիսներ առաջ, երբ այսօրվա իշխանությունները ընդիմություն էին՝ նրանք անխնա քննադատում էին գործող իշխանություններին՝ Սևանը «քամելու» մեջ: Իհարկե, խնդիրն այն չէ՝ ո՞վ էր ճիշտ և ով՝ սխալ: Ցանկացած իշխանության համար առաջնային պետք է լինի պետական շահերի պաշտպանությունը, իսկ Սևանի հարցը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ ազգային անվտանգության խնդիր է, սակայն նախորդ իշխանությունները աչք են փակել այդ հանգամանքի վրա՝ Սևանի մակարդակի, և այստեղ պետք է լինի մեկ միասնական դիրքորոշում:
 
Այն, որ այսօր արդեն իշխանության եկած ուժերն անում են նույն այն քայլերը, որոնց համար ժամանակին քննադատել են իրենց քաղաքական օպոնենտներին՝ հուշում է այն մասին, որ վերջիններս այնքան էլ լավ չեն պատկերացրել կառավարման գործընթացը, այսպես ասած՝ «ներքին խոհանոցը» և հիմնականում քննադատել են առանց որևէ այլընտրանք ներկայացնելու՝ դիվիդենտներ շահելու նպատակով: Այդ անփորձությունն առկա է նաև այսօր: Եվ հենց այդ անփորձությունից էլ փորձելու են օգտվել նախկին իշխանությունները՝ ամեն անգամ նորերին հիշեցնելով՝ «մենք էլ նույնն էինք անում, վա՞տ էինք անում»:
 
Մյուս կողմից՝ առնվազն զավեշտալի է, որ կառավարության որոշման հիմքում ընկած է եղել նաև Ռոբերտ Նազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված ՀԾԿՀ-ի եզրկակացությունը. Հանձնաժողովը սահմանել է կորուստների նման բարձր մակարդակ։ Եվ սա այն հանձնաժողովն է, որի ճանապարհորդությունների սիրահար պետը պետությանը միլիարդների վնաս է հասցրել: Արդյո՞ք չափից դուրս մեծ չէ կառավարության վստահությունը …