Հայաստանի տարածքում օգոստոսի 29-ի ցերեկը, 30-ին, սեպտեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ին կնվազի 3-4 աստիճանով: 

 

 

Երևան քաղաքում`

Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

Երևան քաղաքի օգոստոսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`        41.20C (1998 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան`                8.60C (1988 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան`           24.10C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

 

 Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: