Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ամփոփեց աշխատանքային 100 օրը:

«Մասսայական սպորտի հարցում ունենք 12 համապետական ծրագրեր՝ տարբեր ոլորտների հետ կապված: Այս տարի այդ ծրագրերին մասնակցել են 150 հազարից ավելի մասնակիցներ: Երիտասարդության ոլորտում ունենք մեր առջև դրված խնդիր, իրավական դաշտում' օրենքի տեսքով ներկայացնել երիտասարդության մասին նախագիծ, որը մինչ օրս չի եղել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:

«Ես չէ, որ պետք գնահատեմ կատարված աշխատանքը, այլ հասարակությունը և դուք' լրագրողներդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության յուրաքանչյուր աշխատակցի»,-շեշտեց նա:

Վահրադյանի խոսքով' նախարարությունը նպատակ ունի բոլոր սպորտդպրոցներին օգնություն առաջարկել' ուսումնական մասի կազմակերպման և իրագործման տեսանկյունից: «Ես լավ ժառանգություն եմ ստացել որպես նախարար: Իսկ մնացած դրույթներով չի կարող խնդիր չլինել այնտեղ, որտեղ կա աշխատանք»,-ասաց նա: