Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը եղել և մնում է այն, որ մարտի 1-ի գործով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի:

ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Եվ կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,-ասաց դեսպանը: