«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ տալու մասին որշաման նախծագիծը

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածին ամրագրում է օրինականության սկզբունքը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Փաթեթի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի և ՀՀ վարչապետի 17.05.2017 թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է»,- ասաց Օսիպյանը:

Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փաթեթի ընդունման նախագծին: