Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Լճաշեն վարչական շրջանի ղեկավար Կորյուն Մարգարյանը ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ «Բուղդա» կոչվող դաշտավայրում առանց համարանիշի ЗИЛ 130 մակնիշի՝ խոտով բարձված ավտոմեքենայի մոտ տղամարդու դի կա։

Իրավապահները նշված դաշտավայրի տարածքում գտնվող «Կուզ-պառվներ» հանդամասում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 78-ամյա Պարգև Սարգսյանի դին։

Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ նա մահացել է մոտ 36 կամ ավելի ժամեր ռաջ։

Առավել մանրամասն՝ shamshyna.com-ում: