«Այն մարդիկ, ովքեր Նիկոլին են պաշտպանում ու մեր արդարադատության ահանջին ասում են ՝ ոչ մի արդարադատություն, ներում խնդրի՝ հել, իրենք ուղղակի այն նույն մարդիկ են, ինչ որ Սերժի թիմը,-այսօր Վարդաշեն ՔԿՀ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Շանթ Հարությունյանը։

Ըստ նրա՝ այդպես խոսողները աղքատ կամ առանց պաշտոնի մարդիկ են, որոնք իրենց «չուզողությունն» են այդպես դրսևորում համացանցային հարթակում։

 

Հարությունյանի պնդմամբ՝ բաց ռեժիմն իր պես մարդու համար անընդունելի է, քանի որ «նա ռեժիմային մարդ չէ խառնվածքով»։

«Երբ որ Նիկոլն ասում ա՝ ես չեմ միջամտելու, որպեսզի չմանվեմ նախորդ իշխանությանը, պիտի հասկանանք, որ նմանվելը չի ցուցիչը, այլ այն, թե միջամտում ես անարդարություն լինելու՞ն, թե՞ չլինելուն, սա ա ամբողջ խնդիրը, ի՞նչ չմիջամտելու մասին ա խոսքը»,- նկատեց Շատթ Հարությունյանը և հավելեց, որ ներկայիս իշխանությունը պետք է ապօրինի միջամտությունը արգելի։ Այնուհետև Հարությունյանը բացեց փակագծերն՝ ասելով, որ իրականում իր կռիվն սկսել է քաղաքացիական հագուստով անձանց հետ, այլ ոչ թե ոստիկանների․«Ինչի համար, որ ինձ նստացրել են՝ այն էր, երբ սկսզբում այդ քաղաքացու գլուխը վնասվեց, նոր սկսեցին բացահայտել, որ դա իրականում ոստիկան է եղել, ու ինձ դրա մասին երկու օր առաջ անգամ տեղեկացրել էր իմ մտերիմներից մեկը։ Հետո Օսիպյանը ստիպված հայտարարեց, որ 6 ոստիկան քաղաքացիական հագուստով իրենց պարտականությունները կատարելիս են եղել, այսինքն՝ ոստիկանությունը քաղաքացիական հագոստով ոստիկաններին մտցրել է ցուցարարների մեջ և բախում է ստեղծել, ինձ էլ որպես խուլիգան են ձերբակալում»։

 

Ըստ Շանթ Հարությունյանի, այս նույն մեթոդը ոստիկանությունը կիրառել է նաև Մարտի 1-ի առավոտյան։