Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան " target="_blank">իր էջում  գրել է․

«Ցանկանում եմ հիշեցնել բոլոր այն անձանց, ովքեր մատները խաչած սպասում են, թե ՌԴ նախագահ Պուտինը ինչպես է «ստորացնելու» կամ խեղճացնելու Հայաստանի վարչապետին, որ Հայաստան և Ռուսաստան ցանկացած հանդիպումը դա զուտ Փաշինյանի և Պուտինի հանդիպում չէ, որ միջազգային հարթակներում չեն հանդիպում պարզապես երկրների ղեկավարները, այնտեղ հանդիպում են տվյալ երկրների ժողովրդների ներկայացուցիչները։

 

Հիշեք, քանի որ երբ սպասում եք միջազգային հարթակում Հայաստանի ղեկավարի ձախողմանը, ապա դա ձեր ու մեր անձնական ձախողումն է։ Եթե սպասում եք, թե ինչպես է Պուտինը փորձելու խեղճացնել կամ «ստորացնելու» Հայաստանի ղեկավարին, ապա հիշեք, որ այդ դեպքում Պուտինը ստորացնում է ձեզ ու մեզ, որովհետև ստացվում է մի իրավիճակ, որ մենք այնքան չկանք, որ մեր երկրի ղեկավարին կարող են «ստորացնել», որ ցանկացած մեկ այլ ռուս կարող է ձեզ փողոցում խեղճացնել։

Ու կապ չունի ներքին հակամարտությունը, կապ չունի երկրի ղեկավարի անձը, միջազգային հանդիպումը դա ժողովրդի հանդիպումն ու ինքնասիրությունն է։ Ցանկացած այլ երկրի ներկայացուցիչ, ով կփորձի որևէ կերպ արհամարhել կամ վիրավորել Հայաստանի ղեկավարին, ուրեմն նա վիրավորում և արհամարհում է հայ ժողովրդին։ Այդտեղ անձի խնդիր լինել չի կարող։

Ես ուրախ եմ, երբ մեր երկրի ղեկավարները՝ տարբեր ժամանակահտվածում, կարողացել են արժանապատիվ ներկայացնել մեզ։ Ու հիմա էլ ուրախ եմ, որ որոշ մարդկանց սպասումները չարդարացան Պուտին - Փաշինյան հանդիպման ժամանակ»։