Ռուսաստանը պատրաստ է աջակցել Վիետնամին ' ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վիետնամի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Տոնգի համատեղ հայտարարության մեջ:

«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Վիետնամին ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու հարցում», - ասվում է հայտարարության մեջ: