«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մերձակայքից:  ՀՅԴ անդամՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանըհայտնեց, որ իրենք պատրաստվում են նոր էջ բացել Երևանի պատմության մեջ:

«Մինչև սեպտեմբերի 22-ը մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մեր մոտեցումները, որոնք կիրականացնենք, երբ հաղթենք այս ընտրություններում: Իսկ մենք չենք կասկածում, որ կհաղթենք: 2800-ամյա Երևանի պատմության մեջ եղել են տարբեր էջեր: Այս էջը բեկումնային է լինելու մեր մայրաքաղաքի համար»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով` Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ իրենք ունեն դրանց լուծման տարբերակները:

«Որևէ մեկիս չի բավարարում հանրային տրանսպորտիվիճակըկանաչ տարածությունների սակավությունըկեղտըորը տեսնում ենք Երևանի փողոցներում:Բողոքելու համար շատ բանպետք չէ: Լուծումների համար պետք է միտքկամք և ուժորը մենք ունենք, ու պատրաստ ենք դրանք օգտագործել ի շահ Երևանի»,- նշեց նախարարը:

ՀՅԴ քարոզարշավը մեկնարկեց քայլարշավով: Ավագանու թեկնածուները 10 օր կշրջեն Երևանի բոլոր համայնքներով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: