«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը հավատացած է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են ազատ և արդար մթնոլորտում: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ընտրություններում ՀՅԴ ցուցակի առաջին համար Միքայել Մանուկյանը:

«Հավատացած եմոր անցկացվելու են ազատ և արդարընտրություններՄենք շատ գործ ունենք անելուքիչժամանակ կա բոլոր վարչական շրջաններումբակերում ութաղամասերում մեր ծրագիրը ներկայացնելու համար: 10 օր շարունակ խոսելու ենք մեր բնակիչների հետ»,- նշեց նա:Թեկնածուի խոսքով` իրենց ցուցակում ընդգրկված են երիտասարդներ, ովքեր լավ են տիրապետում իրենց ոլորտներին, իսկ ծրագիրը կարող է շահել երևանցու քվեն:

«Մեր թիմը բաղկացած է 77 լուսավոր դեմքերիցԱյսօր մենքկարող ենք շահել երևանցու վստահությունն ու ապացուցելոր կարող ենք համախմբել ժողովրդինՄեր ծրագիրը շատ հավակնոտ էդրա շուրջ աշխատել են իրենց ոլորտի մասնագետները»,- ասաց Մանուկյանը:

Դաշնակցության թեկնածուն նշում է, որ իրենք Երևանի հետ կապված որևէ ոլորտ չեն անտեսում, և ամեն օր մեկ ամբողջական ոլորտ կներկայացնեն երևանցիներին:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: