Ազգային ժողովն այսօր քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը։

ԲԴԽ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահի՝ օրենքով սահմանված պարտականությունները, որով էականորեն փոխվել է Վճռաբեկ դատարանի նախագահի կարգավիճակն ու լիազորությունների շրջանակը․ նա առաջին հերթին պալատի դատավոր է, ով իրականցնում է նաև օրենքով նախատեսված այլ կազմակերպչական բնույթի լիազորություններ։

«Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղ առաջացել է 2008 թվականի հուլիսի 6-ին։ 2018 թվականի հուլիսի 7-ին ԲԴԽ-ն կազմել է Վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի ընտրություն։ Գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ ոք համապատասխան ձայներ չի ստացել։ Հուլիսի 12-ին նոր ընտրություն է կազմակերպվել, որի արդյունքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը ստացել է խորհրդի անդամների 10-ից 7-ի քվեն»,-ներկայացրեց Գագիկ Հարությունյանը։

Նշենք, որ Երվանդ Խունդկարյանը 2001 թվականից աշխատում է որպես դատավոր՝ դատական համակարգում բոլոր աստիճաններով բարձրանալով։

Ըստ ՀՀ դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի՝ ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազրությունների, Վճռաբեկ դատարանի նախագահն ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներկայացնում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, Վճռաբեկ դատարանի և այլ մարմինների հետ հարաբերություններում և կատարում է կազմակերպչական բնույթի մի շարք այլ գործառույթներ։