Այն, ինչ կատարվում է մայրաքաղաք Երևանում վերջին երեք ամիսների ընթացքում, ուղղակի սարսափելի է։ Աղբի հսկայական կուտակումներ, գարշահոտություն, իսկ աղբահանության համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Սանիթեք»-ը, ուղղակի անգործության է մատնված: Չնայած նրան, որ «Սանիթեք»-ն իր պարտականությունները պատշաճ մակարդակով չկատարելու հյամնար արդեն 2 անգամ տուգանվել է՝ ոչինչ  չի փոխվել: Այսօր նորից նույն իրավիճակն է տիրում մայրաքաղաքում։ Ամենուրեք աղբի կույտեր են և գարշահոտություն։

Այսօր ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողն անձամբ է տեսել, թե ինչ իրավիճակ է տիրում Երևանի թիվ 35 մանկապարտեզի մուտքի մոտ։ Աղբի կույտն անքան է մեծացել, որ արդեն փակել է ճանապարհի կեսը: Երեխաները ստիպված են լինում շրջանցել աղբակույտը՝ մանկապարտեզ մտնելու համար։ Ինչ վերաբերում է գարշահոտությանը՝ վիճակն ուղղակի սարսափելի է. այն տարածվում է անբողջ մանկապարտեզով մեկ։

Նույն իրավիճակն է տիրում նաև դպրոցների մոտ։ 

Այս իրավիճակը չես կարող որակել քաղաքակիրթ բառապաշարով: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սաբոտաժ՝ պետության, եւ անարգանք՝ մեր ու մեր երեխաների հանդեպ։ 

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ մեր «մաքուր» մայրաքաղաքից՝ հատուկ  «Սանիթեք» կազմակերպության համար:

Մերի Վարդանյան