Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը առաջադրել էր Կարեն Կարապետյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար։

Հաշվիչ հանձնախմբի ժամանակավոր նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները։

«Կարեն Կարապետյանի ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում։ ԱԺ 105 պատգամավորներից մասնակցել է 88-ը։ Կողմ է քվեարկել՝ 78, դեմ՝ 10 պատգամավոր»,-նշեց Մելիքյանը։

Այսպիսով՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրվում Կարեն Կարապետյանը։