Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճեւան» հսկիչ-անցակետում (Սյունիքի մարզ) մարդատար ավտոմեքենայի զննում կատարելու ընթացքում, որը ժամանել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից, հայտնաբերվել են ներկրման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր:

Այդ մասին տեղեկացրել են սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Ներկայում անհրաժեշտ համալիր միջոցառումներ են անցկացվում՝ պարզելու իրավախախտման բոլոր հանգամանքները: