Սա ինքնին հանցանք է՝ անձի մասին, առանց պատշաճ թույլտվության, տեղեկություն հավաքելը և հրապարակելը, որի կապակցությամբ  քրեական գործ է հարուցվել։ Այսօր համացանցում տարածված  գաղտնալսված հեռախոսազրույցի մասին «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը.

«Տվյալ ձայնագրության մեջ խոսում ենք ձերբակալաման հիմքերի մասին։ Եթե ուշադիր եք եղել, այնտեղ խոսք է գնում ՀԱՊԿ նախագահ Խաչատուրովի կալանավորման մասին, որտեղ իմ կողմից տեղյակ է պահվում պարոն Վանեցյանին, որ միջնորդությունը ներկայացվել է։ ՀՀ վարչապետը բազմիցս նշել է, որ որևէ քաղաքական արգելք չի լինելու այս կամ այն անձին որպես մեղադրյալ ներգարվելու հետ կապված։ Ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով բոլոր մարդկանց խափանման միջոց կալանքը կիրառելու համար միջնորդություն եմ ներկայցնելու դատարան։ Քանի որ այս գործի սպեցիֆիկան այն է, որ բարձրաստիճան մարդիկ են անցնում, այդ գործում հատկապես կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել»,-ասաց ՀՔԾ պետը։

Վերջինս նկատեց, որ իր գնահատմամաբ՝ սա Մարտի 1-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ է։

«Սա միտված է իմ և պարոն Վանեցյանի ղեկավարած կառույցների գործունեությունը։ Մենք փորձում ենք արմատախիլ անել կոռուպցիան այս երկրում, մենք փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիոնները, մենք փորձում ենք պարզել և օրենքի դաշտ կանչել մարդասպաններին և նրանց հովանավորներին։ Սա փորձ է մեզ կանգնեցնելու․ մենք չենք ընկճվելու»,-հավելեց Սասուն Խաչատրյանը։