Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ, հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ Իլինոյիս նահանգի մայրաքաղաքում Երևանյան պուրակ է բացվել։ Պատվո Հյուպատոս, «Բիզնես Արմենիա»-ի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը նշել է, որ աշխատանք է տանում նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից:

«Չիկագոն մշտապես իր վրա է պահում մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը։ Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։

«Հայկական այգին կնպաստի նաև Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը»,- նշել է Չիկագոյում «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։